ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունն անչափ հզոր է, ավելի հզոր, քան մինչ այժմ հիշում ենք. Ռոզարիա Պուգլիս
Կարծում եմ, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունն անչափ հզոր է, ավելի հզոր, քան մինչ այժմ հիշում ենք: ՆԱՏՕ-ի կողմից գոյություն ունի բավականին հզոր աջակցություն՝ Վրաստանի պաշտպանունակության հզորացման և ժողովրդավարության ինստիտուտների հաստատման ուղղությամբ,- այս մասին հայտարարել է Վրաստանում ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուգլիսը՝ ՆԱՏՕ-ի օրերի շրջանակներում, շրջաններում առաջին հանդիպումից հետո:
Պուգլիսն ընդգծել է բնակչության հետ հանդիպումների նշանակությունը և նրանց հետ այնպիսի տեղեկության կիսումը, որը կազմում է ամենօրյա կյանքի մի մասը:
«Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում ունի բնակչության աջակցությունը: Սակայն մենք հասկանում ենք, որ միայն դա բավական չէ: Այս խանդավառությունը չպետք է ընդունենք որպես առկա փաստ և չպետք է արժեզրկենք դրա նշանակությունը, այլ բնակչությանը պետք է փոխանցենք տեղեկություն՝ իրականացված ակտիվությունների և այս հարաբերության ապագա հեռանկարների մասին»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի ղեկավարը՝ լրագրողների մոտ մեկնաբանություն անելիս:
Ռոզարիա Պուգլիսն ընդգծել է նախորդ տարվա բարձր մակարդակի այցերի կարևորությունը և նշել, որ այս տարի ևս նախատեսված են կարևոր հանդիպումներ: