ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին ասացինք, որ անում ենք հնարավորինս Ժնևում արդյունքի հասնելու համար, սակայն այդ հիմնախնդրի Ժնևում թողնելը կլինի սխալ. Դավիթ Դոնդուա
Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան առաջին ալիքի մոտ գնահատել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը:
Դոնդուայի լրատվությամբ, օրակարգի հիմնական թեման Վրաստան-Ռուսաստան հակամարտությունն էր, իրավիճակը բռնազավթված տարածքներում և Վրաստանի խաղարարար քաղաքականությունը հակամարտությունների կարգավորման ուղղությամբ:
«Շարունակում ենք քաղաքական բանախոսությունը ՆԱՏՕ-ի հետ: Ամառային արձակուրդից հետո սա առաջին հանդիպումն էր ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի շրջանակներում: Օրակարգի հիմնական թեման էր Վրաստան-Ռուսաստան հակամարտությունը, բռնազավթված տարածքներում ստեղծված իրավիճակը և Վրաստանի խաղարարար քաղաքականությունը հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Իմ ելույթում ընդարձակ խոսել եմ Ժնևյան բանակցությունների ընթացքի մասին, այն մարտահրավերների մասին, որոնց առջև մենք կանգնած ենք Ժնևում և Ժնևից դուրս»,-հայտարարել է Դոնդուան:
Նրա լրատվությամբ, հանդիպմանը, որը տևել է երկու ժամ բարձրացվել են բազմաթիվ հարցեր և հնչել են աջակցող հայտարարություններ:
Հեղինակ -
Edgar Barsegyan