ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ. Վրաստանում կա ժողովրդավարություն և վրացիները արժանի են, որ վերականգնվի նրանց երկրի տարածքային ամբողջականությունը
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ. Վրաստանում կա ժողովրդավարություն և վրացիները արժանի են, որ վերականգնվի նրանց երկրի տարածքային ամբողջականությունը

Վրաստանում կա ժողովրդավարություն և վրացիները արժանի են, որ նրանց երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնվի,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քեյ Բելլի Հաթչինսոնը:

Նրա խոսքով, Ռուսաստանը շարունակում է Վրաստանի տարածքների բռնագրավումը:

«Վրաց ժողովուրդը ցանկանում է լինել արևմուտքի մաս: Մենք նրանց օգնում ենք այս ցանկության իրականացման գործում: Վրաստանում կա ժողովրդավարություն և միևնույն ժամանակ, այս երկրի կազմում գտնվող երկու շրջան օկուպացված է ռուսների կողմից: Սա Վրաստանի ինքնիշխանության ոտնահարում է: Վրացիներն արժանի են, որ վերականգնվի նրանց երկրի տարածքային ամբողջականությունը: Ռուսաստանը պետք է լսի այս ժողովրդին, որն ունի ժողովրդավարություն»,- հայտարարել է Հաթչինսոնը: