ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, որ այս տարի Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինան հավանաբար չի ստանա դաշինքին անդամագրվելու հրավեր
ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանն ասում է, որ այս տարի Վաշինգտոնի գագաթնաժողովում Ուկրաինան հավանաբար չի ստանա դաշինքին անդամագրվելու հրավեր

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիան Սմիթը ասում է, որ Ուկրաինան հավանաբար չի ստանա դաշինքին անդամագրվելու հրավեր այս տարի Վաշինգտոնում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Ինչ վերաբերում է այս ամառ նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ապա ես չեմ ակնկալում, որ այս փուլում դաշինքի կողմից հրավեր կլինի»,- ասել է Սմիթը։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանի խոսքով, նա ակնկալում է, որ դրա դիմաց դաշնակիցները կկարողանան հստակ ուղերձ հղել Ուկրաինայի հետ դաշինքի շարունակական մերձեցման մասին։

Սմիթի խոսքով, անցյալ տարի Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշնակիցները շատ հստակ հասկացրին, որ Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է:

«Մենք շարունակում ենք կենտրոնանալ առաջին հերթին շարունակվող պայքարում նրանց աջակցելու և մարտի դաշտում նրանց հաղթանակն ապահովելու վրա»,- հավելել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը։