ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան. Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությունը չի վերանայվի
Հյուսիսատլանտյան դաշինքի բաց դռների քաղաքականությունը չի վերանայվի,- ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Ջուլիան Սմիթը Վրաստանի Առաջին ալիքի հարցին ի պատասխան՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի մասին հարցին, որը վերաբերում էր ՆԱՏՕ-ի չընդլայնման մասին երաշխիքներ պահանջելուն:
«Կցանկանայի կրկնել, որ 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովը գագաթնաժողով էր, որտեղ Դաշինքը շատ խիստ հայտարարություն արեց ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես Վրաստանի և Ուկրաինայի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության ապագային, թույլ տվեք կրկնել, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության վերաբերյալ բանակցություններ չեն լինի, և այն կպահպանվի այնպես, ինչպես այսօր է», – ասել է Սմիթը: