ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեն և նրա կինը Բրյուսելում հարձակման և կողոպուտի են ենթարկվել
ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեն և նրա կինը Բրյուսելում հարձակման և կողոպուտի են ենթարկվել

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեն և նրա կինը Բրյուսելում հարձակման և կողոպուտի են ենթարկվել։

Ըստ տեղեկությունների՝ երկու հարձակվողներ վարձակալած սկուտերով մոտեցել են դեսպանին և նրա կնոջը, ատրճանակով հարվածել նրա գլխին և վերցրել երկու զույգ Rolex ժամացույց և դրամապանակ։

Ըստ բելգիական լրատվամիջոցների՝ ժամացույցներն արժեն 90 հազար եվրո։ Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Հուսեյնզադեի կնոջ մոտ ատրճանակով հարվածից գլխին արյունահոսություն է սկսվել։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց՝ հետազոտության։ Բրյուսելի դատախազությունը հաստատել է, որ հետաքննություն է ընթանում, սակայն հրաժարվել են այլ մեկնաբանություններից։