ՆԱՏՕ-ն շարունակելու է Վրաստանի քաղաքական, պրակտիկ օգնությունը և ապագա անդամությանը պատրաստությանը. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն շարունակելու է Վրաստանի քաղաքական, պրակտիկ օգնությունը և ապագա անդամությանը պատրաստությանը. Ենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն շարունակելու է Վրաստանի քաղաքական, պրակտիկ օգնությունը և ապագա անդամությանը պատրաստությանը,-այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ:

Ստոլտենբերգի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների լիդերները հուլիսի 11-12-ին բրյուսելում, գագաթնաժողովի ժամանակ կրկնելու են այն, ինչ ասել են 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովին:

«Այսօր մենք աջակցում ենք Վրաստանի ձգտումներին դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Սպասում եմ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների լիդերները կկրկնեն այն, ինչ ասել են 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի ժամանակ: Բուխարեստում ՆԱՏՕ-ի լիդերները հայտարարել են, որ Վրաստանը դառնալու է դաշինքի անդամ:

ՆԱՏՕ-ն շարունակելու է աջակցությունը Վրաստանին: Մենք ճանաչում ենք այն առաջընթացը, որը գրանցել է Վրաստանը: Դա վերաբերում է բազմաթիվ ոլորտներին և ուղղություններին, դրանք են՝ պաշտպանության ոլորտում բարեփոխումները, անվտանգության ինստիտուտների մոդեռնացումը»,- հայտարարել է Ստոլտենբերգը:

Ենս Ստոլտենբերգի հայտարարությամբ, ՆԱՏՕ-ն շնորհակալություն է հայտնում Վրաստանին, այն ավանդի համար, որը երկիրը ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող օպերացիաների ժամանակ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, հանդիպումից հետո ծրագրվում է ընդունել հատուկ հայտարարություն, որը վերաբերելու է Վրաստանին: