ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից

Օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում դուրս բերել իր զինված ուժերը Վրաստանի տարածքից։

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին հետ կանչել այն ուժերը, որոնք տեղակայել է Վրաստանում՝ առանց իր համաձայնության։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են կազմում ՝ չնայած 16 տարվա ռուսական օկուպացմանը։ ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», – ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալան։