ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն է սկսում Արկտիկայում՝ տարածաշրջանում Հյուսիսատլանտյան ուժերի ներկայությունն ամրապնդելու համար
ՆԱՏՕ-ն ռազմական առաքելություն է սկսել Արկտիկայում՝ տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ամրապնդելու համար, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Արկտիկան, և մասնավորապես Գրենլանդիան, խոցելի են։
«Առաքելության նպատակն է ընդգծել Դաշինքի հանձնառությունը՝ պաշտպանելու իր անդամներին և խթանելու կայունությունը ռազմավարական առումով կարևոր և էկոլոգիապես մարտահրավերներով լի տարածաշրջանում», – ասաց ՆԱՏՕ-ի Գերագույն դաշնակից ուժերի հրամանատար, գեներալ Ալեքսիս Գրինկևիչը։