ՆԱՏՕ-ն նախատեսում է նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ
ՆԱՏՕ-ն նախատեսում է նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրել Հայաստանի հետ

ՆԱՏՕ-ն նախատեսում է Հայաստանի հետ նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրել։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հայտարարել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ քննարկել է Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումները։

«Ես բարձր եմ գնահատում Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի ուժերին Կոսովոյում։ Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին և հույս ունենք հաջորդ տարի համաձայնության գալ մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթղթի շուրջ», – գրել է Ռադմիլա Շեկերինսկան սոցիալական ցանցերում։