ՆԱՏՕ-ն մշակում է Եվրոպայում միջուկային զսպման ընդլայնման ծրագիր՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի ֆոնին

10:28, 01.08.2026

Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը մշակում է Եվրոպայում իր միջուկային զսպման ընդլայնման ծրագիր՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի դեմ։

Ինչպես գրում է DPA գործակալությունը, եթե անվտանգության իրավիճակը ավելի վատանա, կարող է տեղակայվել միջուկային զենք, այդ թվում՝ Լեհաստանում, Ֆինլանդիայում և Լիտվայում։

ՆԱՏՕ-ի ծրագրերը վերաբերում են ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական միջուկային զենքին, որը նախատեսված է թշնամու ռազմական ուժերի, օդանավակայանների, նավահանգիստների, հրամանատարական կետերի և այլ ռազմական ենթակառուցվածքների դեմ օգտագործելու համար։

Նման մարտագլխիկները թիրախին են հասցվում կործանիչներով կամ թևավոր հրթիռներով։ Դրանց հզորությունը փոքր է ռազմավարական միջուկային զենքի հզորությունից։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն DPA-ին տված հարցազրույցում չէր բացառել Եվրոպայում լրացուցիչ ամերիկյան միջուկային զենք տեղակայելու հնարավորությունը։ Նա չի մեկնաբանել ընթացող քննարկումների մանրամասները։

«Մենք պետք է ապահովենք, որ ոչ ոք չկարողանա միջուկային հարձակում իրականացնել մեզ վրա՝ առանց պատասխանի», – ասել է Ռյուտեն։

Նմանատիպ