ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 14-ից սկսում է ամենամյա միջուկային զորավարժությունները
Հյուսիսատլանտյան դաշինքը երկուշաբթի օրը սկսում է իր ամենամյա միջուկային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հիմնվելով դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի վրա։
«Անորոշ աշխարհում կենսական նշանակություն ունի, որ մենք փորձարկենք և ուժեղացնենք մեր պաշտպանությունը, որպեսզի մեր հակառակորդներն իմանան, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է և ի վիճակի է արձագանքել ցանկացած սպառնալիքի: Զորավարժությունները կկենտրոնանան հատկապես Միացյալ Թագավորության, Հյուսիսային ծովի, ինչպես նաև Բելգիայի և Նիդեռլանդների վրա»,- ասում է Մարկ Ռյուտեն։
F-35A կործանիչներն ու B-52 ռմբակոծիչները կմասնակցեն ՆԱՏՕ-ի Steadfast Noon զորավարժություններին, որոնք կանցկացվեն Բելգիայի և Նիդեռլանդների կողմից: Մարզումները կսկսվեն երկուշաբթի օրը և կտևեն երկու շաբաթ։