ՆԱՏՕ-ն կավելացնի իր ներկայությունը Իրաքում ՝ այնտեղ ուղարկելով ուսուցողական առաքելություն, բայց այն չի լինի մարտական։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Հինգշաբթի օրը ՆԱՏՕ անդամ երկրների պաշտպանության նախարարներն Իրաքում ուսուցողական առաքելության պատրաստման մեկնարկ են տվել։
Ակնկալվում է, որ առաքելության սկիզբը կմեկնարկի հուլիսին Դաշինքի գագաթաժողովի ժամանակ։