ՆԱՏՕ-ն չի կարող հրաժարվել Բուխարեստի գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններից, ինչը թույլ է տալիս Վրաստանին և Ուկրաինային միանալ դաշինքին. Իտալիայի ԱԳ նախարար
Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի կարող հրաժարվել «բաց դռների» սկզբունքից և 2008 թվականին Կիևի և Թբիլիսիի հետ Բուխարեստի գագաթնաժողովում ստանձնած պարտավորություններից, ինչը թույլ կտա Վրաստանին և Ուկրաինային ապագայում միանալ դաշինքին։ Տեղեկությունը տարածում են իտալական լրատվամիջոցները։
Լուիջի դի Մայոյի խոսքերով, Իտալիայի կառավարությունն աշխատում է կանխելու ռազմական էսկալացիան Ուկրաինայում, քանի որ դա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ հումանիտար, աշխարհաքաղաքական և տնտեսական առումներով:
Նա ասել է, որ ՆԱՏՕ-ն չի կարող փակել դուռը Ուկրաինայի և Վրաստանի համար, թեև դա «կարմիր գիծ» է Մոսկվայի համար:
«ՆԱՏՕ-ն, իհարկե, չի կարող հրաժարվել «բաց դռների» սկզբունքից և 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում Կիևի և Թբիլիսիի հետ ստանձնած պարտավորություններից, ինչը թույլ կտա Վրաստանին և Ուկրաինային ապագայում միանալ Դաշինքին», – ասել է Լուիջի Դի Մայոն։
Միևնույն ժամանակ Իտալիայի արտգործնախարարը նշել է, որ ներքին բարեփոխումների գործընթացը, որը պետք է Ուկրաինային մոտեցնի ՆԱՏՕ-ի չափանիշներին, դեռ ավարտված չէ։