ՆԱՏՕ-ի խոսնակ. Մենք դատապարտում ենք Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայում և Դանուբի երկայնքով, ՆԱՏՕ-ն տեղեկություն չունի Դաշինքի դաշնակիցների դեմ դիտավորյալ հարձակում իրականացնելու մասին
ՆԱՏՕ-ն որևէ տեղեկություն չունի, որը վկայում է Ռուսաստանի կողմից դաշնակիցների դեմ որևէ միտումնավոր հարձակման մասին,- ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Դիլան Ուայթը՝ Ռումինիայում ռուսական անօդաչու թռչող սարքի կործանման վերաբերյալ։
«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայում և Դանուբի երկայնքով քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ ՆԱՏՕ-ն տեղեկություն չունի, որը վկայում է Ռուսաստանի կողմից իր դաշնակիցների դեմ միտումնավոր հարձակման մասին: Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը և սերտ կապի մեջ ենք Ռումինիայի իշխանությունների հետ»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։
Ռումինիայում՝ Ուկրաինայի սահմանի մոտ, անօդաչու թռչող սարք է կործանվել: 1,5 մետր խորությամբ խառնարանը հայտնվել է Ուկրաինայի նավահանգստային ենթակառուցվածքի վրա հարձակման ժամանակ օգտագործված անօդաչու թռչող սարքի անկման հետեւանքով։ Ռումինիան ՆԱՏՕ-ի անդամ է: Դաշինքի կանոնադրության հինգերորդ հոդվածը նախատեսում է պաշտպանության հավաքական պարտավորությունը ՆԱՏՕ-ի ցանկացած անդամի վրա հարձակման դեպքում։