ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար. Մենք ողջունում և աջակցում ենք Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ, սա մեր անսասան դիրքորոշումն է
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար. Մենք ողջունում և աջակցում ենք Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ, սա մեր անսասան դիրքորոշումն է

Մենք միշտ հանդիպում ենք վրացի մեր գործընկերների հետ, դրա համար օգտագործում ենք բոլոր ձևաչափերն ու հարթակները, ոգևորում և աջակցում ենք Վրաստանի ձգտումը դեպի ՆԱՏՕ, սա մեր անսասան դիրքորոշումն է, որի մասին Թուրքիան խոսում է բոլոր հարթակներում։ Այս մասին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում վրացի օրենսդիրների հետ հանդիպումից հետո, հայտարարել է Թուրքիայի պատվիրակության ղեկավար Օսման Ասքին Բաքին։

«Մեր նախարարներն այս մասին անընդհատ խոսում են ՆԱՏՕ-ի ուժերի հետ։ Վրաստանը մեր բարեկամն ու հարեւանն է, և մենք շատ լավ համագործակցություն ունենք առևտրային, արդյունաբերական, պաշտպանական և լոգիստիկ ոլորտներում։ Մեր ապրանքաշրջանառությունը դեռ աճում է։ Կովկասյան տարածաշրջանից Վրաստանի միանալը պետք է աջակցի բոլորին, սա է Թուրքիայի դիրքորոշումը։ Մենք դա հաստատել ենք մեր վրացի գործընկերներին այստեղ՝ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում»,- ասել է Օսման Ասքին Բաքին։