ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի հետ
ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի հետ

ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասի հետ։ Դարչիաշվիլին այս մասին տեղեկություն է տարածում սոցցանցերի միջոցով։

«Ես շատ հետաքրքիր մտքերի փոխանակում ունեցա Ջոն Բասսի հետ։ Քանի որ մեր երկրներն ունեն ընդհանուր արժեքներ և սկզբունքներ, ես ընդգծեցի Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կարևորությունը։ Ես ևս մեկ անգամ հաստատեցի Վրաստանի հավատարմությունը Եվրամիությանը և եվրատլանտյան ապագային և պատրաստակամություն հայտնեցի էլ ավելի ամրապնդելու մեր երկրների միջև կապերը»,- գրել է Դարչիաշվիլին։