ՆԱՏՕ-ի Վաշինգտոնի գագաթնաժողովի հռչակագիրը. Ուկրաինան գտնվում է դաշինքին անդամակցելու անշրջելի ճանապարհի վրա, նրա ապագան ՆԱՏՕ-ում է
«Ուկրաինան գնում է ՆԱՏՕ-ին անդամակցելու անշրջելի ճանապարհով»,- ասված է ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի հռչակագրում։
«Մենք լիովին աջակցում ենք Ուկրաինայի՝ անվտանգության միջոցներ ընտրելու և իր ապագան առանց արտաքին միջամտության որոշելու իրավունքին: Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է»,- ասվում է փաստաթղթում։
Հռչակագրում նշվում է, որ Ուկրաինան անցած տարվա ընթացքում առաջընթաց է գրանցել բարեփոխումների իրականացման ճանապարհին։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պայմանավորվել են երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում և 2025 թվականի ընթացքում հատկացնել առնվազն 40 միլիարդ եվրո։
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ աջակցելու Ուկրաինային այնպիսի ձևավորման մեջ, որը կարող է այսօր տապալել ռուսական ագրեսիան և զսպել այն ապագայում : Այդ նպատակով մենք մտադիր ենք հաջորդ տարվա ընթացքում հատկացնել նվազագույնը 40 միլիարդ եվրոյի հիմնական ֆինանսավորում»,- ասվում է հռչակագրում։
Փաստաթղթի համաձայն՝ դաշինքը կստեղծի նաև Ուկրաինային սպառազինությունների և ուսուցման համակարգման մեխանիզմ։