ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը նշում է, որ անհրաժեշտ է համարում լրացուցիչ մոբիլիզացիան Ուկրաինայում
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահը Ուկրաինայում լրացուցիչ մոբիլիզացիան անհրաժեշտ է համարում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը՝ ելույթ ունենալով Կիևի անվտանգության ֆորումում։
Դաշինքի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Ուկրաինային ոչ միայն զենք է պետք, այլեւ մարդկային ռեսուրս։
«Ձեզ պետք են ոչ միայն ձեռքի նռնակներ, պետք են մարդիկ, որոնք փոխարինում են մահացածներին ու վիրավորներին: Սա նշանակում է մոբիլիզացիա»,- ասել է Բաուերը։
Սա ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի առաջին այցն է Ուկրաինա լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր։