ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ. Դաշինքն ակտիվորեն համագործակցում է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Գերմանիայից զինվորականների մի մասի դուրսբերման որոշման վերաբերյալ ավելի շատ մանրամասներ պարզի
Մենք դեռևս վստահ ենք զսպում և պաշտպանություն ապահովելու մեր կարողության մեջ. այս մասին սոցիալական ցանցում գրում է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Էլիսոն Հարթը:
Էլիսոն Հարթն արձագանքել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթի հրամանին, որի համաձայն՝ ԱՄՆ-ը Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի:
Ինչպես գրում է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղարը, այս փուլում Հյուսիսատլանտյան դաշինքն ակտիվորեն համագործակցում է Միացյալ Նահանգների հետ՝ ընդունված որոշման վերաբերյալ ավելի շատ մանրամասներ իմանալու համար:
Նրա խոսքով՝ նշված փոփոխությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անհրաժեշտ է ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում։
«Այս փոփոխությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Եվրոպան պետք է շարունակի ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի ընդհանուր անվտանգության համար: Այս ուղղությամբ առաջընթացն արդեն նկատելի է այն բանից հետո, երբ դաշնակիցները նախորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պայմանավորվեցին պաշտպանության համար հատկացնել ՀՆԱ-ի 5%-ը: Մենք դեռևս վստահ ենք զսպում և պաշտպանություն ապահովելու մեր կարողության մեջ, քանի որ շարունակվում է տրանսֆորմացիան դեպի ավելի ուժեղ Եվրոպա՝ ուժեղ ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- գրել է Հարթը:
ԱՄՆ պաշտպանության քարտուղար Փիթ Հեգսեթի հրամանի համաձայն՝ Գերմանիայից 5000 ամերիկացի զինվորի դուրսբերման գործընթացը կավարտվի 6-12 ամսվա ընթացքում:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հայտարարությամբ՝ սպասելի էր, որ ԱՄՆ-ը կկրճատի ռազմական կոնտինգենտը Եվրոპայում, այդ թվում՝ Գերմանիայում։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է ուժեղացնի սեփական պաշտպանական կարողությունները և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի անվտանգության համար։
Տեղեկության համար՝ Իրանի հետ շարუნակվող պատերազմի պատճառով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիხ Մերցի միջև լարվածությունն աճել է։ Գերմանիայի կանცլերը ուսանողների հետ հանդիპման ժամանակ նշել է, որ «ամերիկացիները ռազմավարություն չունեն», ի պատասխան Դոնალდ Թրամփը Ֆրիդրիխ Մერցին բնութագրել է որպես «սարսափելի» և ասել, որ նա «ոչինչ չի հասկանում»։