ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցելել է Վրաստանի Առաջին ալիք
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան այցելել է Վրաստանի Առաջին ալիք։
Կոլոմինային դիմավորել են՝ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին և Նորությունների և ընթացիկ լուրերի բլոկի ղեկավար Գիորգի Գվիմրաձեն:
Առաջին ալիքի լրագրող Լևան Ախալայան բացառիկ հարցազրույց կձայնագրի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ, որը հանդիսատեսը կտեսնի դեկտեմբերի 24-ին «Կվիրիս Մոամբեում»։