ՆԱՏՕ-ի Գործընկերության և համագործակցության անվտանգության կոմիտեի անդամներն այցելել են Վրաստան
ՆԱՏՕ-ի Գործընկերության և համագործակցության անվտանգության կոմիտեի անդամներն այցելել են Վրաստան

ՆԱՏՕ-ի Գործընկերության և համագործակցության անվտանգության կոմիտեն (PCSC) երկօրյա այցով գտնվում է Վրաստանում։

Վրաստանի ՊՆ տեղեկատվության համաձայն՝ այցի շրջանակներում ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնում (JTEC) տեղի է ունեցել պաշտպանության և անվտանգության հարցերով միջգերատեսչական խորհրդակցություն՝ Ազգային անվտանգության խորհրդի գրասենյակի մասնակցությամբ։

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին դիմել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին: Հանդիպման շրջանակներում պաշտպանության և անվտանգության ոլորտի ներկայացուցիչները քննարկել և հանձնաժողովի անդամներին տեղեկացրել են տարածաշրջանում ստեղծված անվտանգության բարդ միջավայրի և աճող մարտահրավերների, պաշտպանության և անվտանգության համակարգի բարեփոխումների և ՆԱՏՕ-ի խորացման անհրաժեշտության մասին։

Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, Վրաստանն առաջին անգամ է ընդունում ՆԱՏՕ-ի Գործընկերության և համագործակցության անվտանգության կոմիտեն։ Նախարարության համաձայն՝ այցը ևս մեկ անգամ հաստատում է ՆԱՏՕ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան նկրտումներին։