ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ. Ուկրաինային և Վրաստանին պետք է ասենք, որ եթե նրանք պատրաստ են, և մենք պատրաստ ենք, ապա կլինեն մեր կողքին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ. Ուկրաինային և Վրաստանին պետք է ասենք, որ եթե նրանք պատրաստ են, և մենք պատրաստ ենք, ապա կլինեն մեր կողքին

Մենք պետք է Ուկրաինային և Վրաստանին ասենք, որ եթե նրանք պատրաստ լինեն, և մենք նույնպես, ապա նրանք կլինեն մեր կողքին,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան՝ Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած համաժողովում։

Մոդերատորը նրան հարցրել է 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշման մասին, ըստ որի՝ դաշինքի անդամ են դառնալու Ուկրաինան և Վրաստանը։

«Մենք պետք է ասենք Ուկրաինային և Վրաստանին, ինչպես նաև Բոսնիա և Հերցեգովինային, Արևմտյան Բալկաններին, որ եթե նրանք պատրաստ են, և մենք պատրաստ ենք, ապա նրանք մեզ հետ կլինեն։ Բուխարեստի ոգին է, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի երազել իր ապագայի մասին, պայքարել այդ ապագայի համար և լինել այնտեղ, որտեղ մեր տեղն է: Մեր տեղը արևմուտքում է, Ուկրաինայինը՝ արևմուտքում։ Ռուսաստանը անջատվեց քաղաքակիրթ Եվրոպայից: Ուկրաինան լինելու է քաղաքակիրթ Եվրոպայի մի մասը, և մենք դա անում ենք։ Թե դա ինչ տեսքով և ինչ ժամկետներում կլինի, իսկապես չգիտեմ, բայց գիտեմ, որ նրանք մեր կողքին են լինելու։ Նրանք կլինեն ժողովրդավարական, զարգացած և ինքնավստահ քաղաքակիրթ Եվրոպայի մի մասը»,- ասել է Միրչա Ջոանան։