ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Թուրքիա

18:23, 25.11.2024

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ժամանել է Թուրքիա։

Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի նախագահական պալատում հյուրընկալել է Ռյուտեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին և պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։

Դաշինքի գլխավոր քարտուղար նշանակվելուց հետո սա Մարկ Ռյուտեի առաջին այցն է Թուրքիա։

Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն հոկտեմբերին ստանձնեց ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այս պաշտոնում նա փոխարինել է Յենս Ստոլտենբերգին։ Թուրքիան Դաշինքին միացել է 1952 թվականին։

Նմանատիպ