ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հուլիսի 14-ին կայցելի ԱՄՆ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վաղը՝ հուլիսի 14-ին, կժամանի Միացյալ Նահանգներ։
Տեղեկատվությունը հրապարակվել է դաշինքի կայքում։
Ռյուտեն երկօրյա այցով կմեկնի Վաշինգտոն։
Վաշինգտոն այցի ընթացքում Ռյուտեն կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և Կոնգրեսի անդամների հետ։