ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում նախատեսված են Էնթոնի Բլինկենի եռակողմ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում այսօր Վաշինգտոնում նախատեսված են Էնթոնի Բլինկենի եռակողմ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այս մասին տեղեկատվություն են տարածում հայկական լրատվամիջոցները։
Հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հնարավորություն են ունեցել զրուցելու միմյանց հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների օրակարգը։
Ըստ մամուլի հրապարակումների՝ Արարատ Միրզոյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակի կապակցությամբ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված ընդունելությանը։