ՆԱՏՕ-ի երկրները սկսել են ամենախոշոր ստորջրյա զորավարժությունները Միջերկրական ծովում
ՆԱՏՕ-ի երկրները սկսել են ամենախոշոր ստորջրյա զորավարժությունները Միջերկրական ծովում։ «Դինամիկ մանտա» կոչվող զորավարժություններին մասնակցում են կանադացի, գերմանացի, հույն, իտալացի, ամերիկացի, բրիտանացի և թուրք զինվորականներ։
ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության համաձայն, ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորականները միավորվել են՝ լուծելու բարդ սցենարներ և կմարզվեն՝ բարելավելու թշնամու սուզանավերը հայտնաբերելու և հետևելու իրենց կարողությունը:
«Մշտապես զարգացող ստորջրյա լանդշաֆտում «Դինամիկ Մանտա»-ն պատրաստում է անձնակազմին արձագանքելու և հարմարվելու ցանկացած ստորջրյա սպառնալիքին: Մենք միշտ պատրաստ ենք և մի քանի օր կներգրավվենք 24/7 գործողություններում»,- ասված է հաղորդագրությունում։