ՆԱՏՕ-ի անդամներն ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Հյուսիսատլանտյան դաշինքը։
«ՆԱՏՕ-ի անդամներն ուժեղացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային։ Դաշնակիցները ուղարկել կամ հաստատել են այնպիսի ռազմական օգնություն, ինչպիսիք են հրազեն, զինամթերք և հրթիռներ Բելգիայից, Կանադայից, Չեխիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Սլովակիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից: Նաև հակատանկային և հակաօդային համակարգեր։ Իտալիան պատրաստում է ֆինանսական աջակցություն, Իսպանիային՝ մարդասիրական օգնություն։ Թուրքիան խորացնում է կապերը պաշտպանության ոլորտում մեր ուկրաինացի գործընկերների հետ։
ՆԱՏՕ-ն երկար տարիներ աջակցում է ուկրաինացիներին իր պաշտպանության հարցում։ Մենք կշարունակենք դա անել և կոչ ենք անում մյուսներին անել նույնը», – ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ: