ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հունվարի 13-ին վիրտուալ հանդիպում կանցկացնեն Ջուանշեր Բուրճուլաձեի հետ
Հունվարի 12-13-ը տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների ռազմական կոմիտեի նիստը։
Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հունվարի 13-ին դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարները հանդիպում կունենան Վրաստանի և Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ։
Հանդիպումն անցկացվելու է վիրտուալ ռեժիմով։ Մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վիրտուալ հանդիպման ընթացքում քննարկվելու են Վրաստանում և Ուկրաինայում անվտանգության իրավիճակը և պաշտպանության ոլորտում ընթացող բարեփոխումները։