ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 17-ին հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահի հետ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մայիսի 17-ին հանդիպելու է ԱՄՆ-ի նախագահի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մայիսի 17-ին հանդիպելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Դոնալդ Թրամփը, Ենս Ստոլտենբերգին հյուրընկալելու է Սպիտակ տանը: Սպիտակ տան մամլո ծառայության կողմից տարածված լրատվությամբ, լիդերները քննարկելու են հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վերաբերող հարցեր, ինչպես նաև զրուցելու են դաշինքի և ԱՄՆ-ի առաջնահերթությունների և հարաբերություններում գրանցած հաջողությունների մասին:

 

Հիշեցնենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը դաշինքի հասցեին արել է մի քանի սուր հայտարարություն:

Դոնալդ Թրամփը պահանջում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ռազմական ծախսերը մեծացնեն մինչև ընդհանուր ներքին արտադրանքի 2 տոկոսը: