ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բրյուսելյան գագաթնաժողովին նշելու են Վրաստանի առաջընթացը. Ենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները Բրյուսելյան գագաթնաժողովին նշելու են Վրաստանի առաջընթացը. Ենս Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը, հուլիսին կայանալիք Բրյուսելյան գագաթնաժողովին անպայման նշելու է Վրաստանի գրանցած առաջընթացը,-այս հայտարարությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը արել է Վարշավայում, խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, պատասխանելով վրաց պատգամավոր Իրակլի Բերաիայի հարցին:

Իրակլի Բերաիան հարցրել է Ստոլտենբերգին, ինչ պետք է սպասի Վրաստանը ՆԱՏՕ-ի Բրյուսելյան գագաթնաժողովից:

«Առաջին հերթին մենք շարունակելու ենք Վրաստանի պրակտիկ աջակցությունը: Վրաստանը ունի բոլոր հնարավորությունները դաշինքի անդամ դառնալու համար: Վրաստանը ունի տարեկան ռազմավարական ծրագիրը: Նույն ժամանակ գործում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը: Բացի այդ, ցանկանում եմ ասել, որ անդամության ռազմավարական ծրագիրը իր հերթին դաշինքին անդամագրվելու գործընթացի բաղկացուցիչ մասն է: Մենք դեռևս չենք որոշել գագաթնաժողովի ձևաչափը, սակայն համոզված եմ, որ դաշնակիցները կգտնեն ճանապարհներ, որ նշվի Վրաստանի առաջընթացը»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: