ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի բնակչության որոշումն է. Դավիթ Սերգեենկո
ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի բնակչության որոշումն է. Դավիթ Սերգեենկո

ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի բնակչության որոշումն է, բնակչության մեծ մասի ընտրությունը,- այսպես է արձագանքել Վրաստանի բռնազվաթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն՝ Ռուսաստանի վարչապետ Դիմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրումը կունենա ծանրագույն հետևանքներ:

«Յուրաքանչյուր երկիր ունի ր ինքնիշխանության իրավունքը, որպեսզի զարգանա այն ճանապարհով, որն ընտրում է իր բնակչության մեծ մասը: Դժվարանում եմ ասել, կար, թե ոչ Մեդվեդևի այս հայտարարությունում այլ ենթատեքստ: Ես կարող եմ Վրաստանի բնակչության անույնից հայտնել այս որոշումը»,- հայտարարել է Դավիթ Սերգեենկոն:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Դիմիտրի Մեդվեդևի խոսքով, Վրաստանի ՆԱՏՕ ինտեգրումը կավարտվի ծայրահեղ ծանր հետևանքներով: