Նաթիա Զեդգենիձե. Աշակերտները խնդիրներ չեն ունենա, ավարտական քննությունների չեղարկման նախագիծը ևս մեկ անգամ դրվելու է քվեարկության
Վրաստնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նաթիա Զեդգենիձեն հայտարարում է, որ դպրոցի ավարտական քննությունների չեղարկման առնչությամբ պատրաստված նախագծի տապալմամբ աշակերտները խնդիրներ չեն ունենա:
Նրա մեկնաբանմամբ, սահմանված կանոնակարգով հնարավոր է, որ մոտ ապագայում նշված օրինագիծը ևս մեկ անգամ դուրս բերվի քվեարկության:
Վրաստանի խորհրդարանի այսօրվա լիագումար նիստին դպրոցի ավարտական քննությունների չեղարկման առնչությամբ պատրաստված օրինագիծը տապալվել է: Պատգամավորները այսօր քվեարկում էին «Հանրակրթության մասին» օրենքի համար, փոփոխություններին աջակցել է 54 պատգամավոր:
Օրինագծով նախատեսվում էր չեղարկել դպրոցի ավարտական քննությունները: Բացի այդ, ավարտական քննությունները հանձնելուց ազատվում էին այն անձինք, որոնք ձեռք չեն բերել կրթությունը հաստատող փաստաթուղթ: