Նաթիա Տուրնավա. Վրաստանի բանկային հատվածը տարածաշրջանի առաջատարն է թվայնացման և ֆինտբեխների հետ համագործակցության առումով
Նաթիա Տուրնավա. Վրաստանի բանկային հատվածը տարածաշրջանի առաջատարն է թվայնացման և ֆինտբեխների հետ համագործակցության առումով

 

«Վրաստանի ֆինանսական հատվածը կայուն է , ինչը հաստատվել է 2023 թվականի արդյունքներով»,- հայտարարել է Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան։

Նրա իսկ գնահատմամբ՝ Վրաստանի բանկային հատվածն առաջատար է տարածաշրջանում թվայնացման և ֆինտեխների հետ համագործակցության առումով։

«Մեր բանկերն այնքան ուժեղ են, որ գնում են տարածաշրջանի տարբեր երկրներ։ Օրինակ, TBC բանկը ներկայացված է Ուզբեկստանում թվային ուղղությամբ։ Վրաստանի Բանկը մուտք գործեց Հայաստան և ձեռք բերեց այնտեղ առաջատար բանկերից մեկը։ Նաև մյուս բանկերն ուժեղանում են, աչքի են ընկնում բավարար կապիտալիզացիայով, ունեն բավականին ամուր իրացվելիության բուֆերներ և շահութաբերություն։ Սա թույլ է տալիս մտածել, որ մեր բանկային ոլորտը կլինի և կմնա մեր տնտեսության շարժիչ ուժերից մեկը »,- ասաց Նաթիա Թուրնավան։

Թուրնավայի խոսքով՝ ֆինանսական հատվածը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած, որոնք մեծապես կապված են աշխարհաքաղաքական անորոշության հետ։

«Մենք դեռ պետք է ուժեղացնենք բուֆերները։ Մենք մեր կողմից ավելացնում և դիվերսիֆիկացնում ենք միջազգային պահուստները, օրինակ՝ թեկուզ ոսկու տեսքով, և դա կարևոր է և՛ երկրի, և՛ Ազգային բանկի համար։ Ֆինանսական հատվածի համար դա ավելի մեծ կապիտալիզացիա է նշանակում, ավելի դիվերսիֆիկացիա և իհարկե մենք օգնում ենք բանկերին այս հարցում»,- ասաց Թուրնավան։