Նաթիա Թուրնավան ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Վրաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման հնարավորությունը
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան առցանց հանդիպում է անցկացրել Ուկրաինայի ենթակառուցվածքի և տրանսպորտի նախարար Վլադիսլավ Կրիկլիսի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթների վերականգնման հնարավորությունները:
Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ակակի Սաղիրաշվիլին և Գենադի Արվելաձեն:
«Վրաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ ավիաչվերթները մինչ համավարակը շատ ակտիվ էին: Ուկրաինական երեք ավիաընկերություն իրականացնում էր կանոնավոր ավիաչվերթներ երկու երկրների քաղաքներում: Հանդիպմանը հայտնել են պատրաստակամություն, որ համաճարակային բոլոր նորմերի և արձանագրությունների պաշտպանությամբ, որքան հնարավոր է արագ կարողանանք «կանաչ միջանցք» ստեղծել մեր երկրների միջև: Չվերթները վերականգնելու պատրաստակամություն են հայտնում նաև ավիաընկերությունները»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Հանդիպմանը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հարցերը էկոնոմիկայի տարբեր ոլորտներում: Նաթիա Թուրնավան գործընկերոջը տեղեկություն է փոխանցել հետճգնաժամյան ժամանակաշրջանում Վրաստանի կառավարության ներդրումային քաղաքականության մասին, որը միտված է երկրում գլոբալ ընկերությունների ներգրավմանը: