Նաթիա Թուրնավան հանդիպել է «Խալիկ բանկ Ղազախստանի» հոգաբարձական խորհրդի նախագահի հետ
Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան հանդիպել է «Խալիկ բանկ Ղազախստանի» հոգաբարձական խորհրդի նախագահ Ումուտ Շայախմետովայի և «Խալիկ Բանկ Վրաստանի» գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գեգուչաձեի հետ։
Ազգային բանկի տեղեկություններով, ներածական հանդիպման քննարկումն անդրադարձել է տարածաշրջանի տնտեսական իրավիճակին, ինչպես նաև «Խալիկ բանկի» և Ազգային բանկի փոխհամագործակցության հարցերին։
Ուշադրություն է դարձվել Վրաստանի ֆինանսական հատվածի կայունության գործում Ազգային բանկի դերին և ոլորտում ղազախական ներդրումների աճի հեռանկարներին։