Նաթիա Թուրնավան հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի հետ
Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան հանդիպել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնի հետ։
Վրաստանի Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ հանդիպման հիմնական առանցքը եղել է երկրի մակրոտնտեսական միտումների քննարկումը։ Զրույցում շոշափվել է նաև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման հետևանքով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրամիության կողմից սահմանված ֆինանսական պատժամիջոցների կիրառման հարցը։
Նաթիա Թուրնավան նշել է, որ Ազգային բանկի կողմից ձեռնարկվող քայլերը լիովին համապատասխանում են միջազգային պատժամիջոցներին։ Ընդգծվել է նաև Ազգային բանկի և Անգլիայի Կենտրոնական բանկի միջև սերտ համագործակցության կարևորությունը։ Քննարկվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրերը, և նշվել է, որ սերտ համագործակցությունը կշարունակվի ապագայում։
Մեծ Բրիտանիան Վրաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է։ Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք համատեղ նախագծեր։ Անգլիայի Կենտրոնական բանկի հետ մենք համագործակցում ենք 2008 թվականից։ Նրանք ունեն գնաճի թիրախավորման և գիտելիքների փոխանակման մեծ փորձ: Նշենք, որ Անգլիայի բանկը զգալի օգնություն է ցուցաբերել Ազգային բանկին գնաճի թիրախավորման ռեժիմին անցնելու հարցում։ Հուսով եմ, որ սերտ համագործակցությունը կշարունակվի ապագայում»,- ասաց Նաթիա Թուրնավան։