Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպել է Վրաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի նոր մշտական ներկայացուցիչ Սելիմ Չակիրին, որը այս պաշտոնում փոխարինել Ֆրանսուա Պեշոյին:
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տեղեկությամբ, հանդիպմանը կողմերը մանրամասն քննարկել են Արժույթի միջազգային հիմնադրաիմ «Ընդլայնված ֆինանսավորման մեխանիզմով» ընթացող ծրագիրը Վրաստանում:
Հանդիպմանը Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչը դրական է գնահատել Վրաստանի կողմից հիմնադրամի հետ համաձայնեցված ծրագրի ընթացքը: