Նաթիա Թուրնավան շարունակում է հանդիպումները ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ։ Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարն այսօր հանդիպել է «Տերաբանկի» հոգաբարձական խորհրդի անդամ Աբհիջիտ Չոուդուրիի և գլխավոր տնօրեն Թեա Լորթքիփանիձեի հետ։
Զրույցն անդրադարձել է ֆինանսական հատվածում տիրող իրավիճակին։ Նաթիա Թուրնավան «Տերաբանկի» ներկայացուցիչներին ներկայացրել է Ազգային բանկի կողմից բանկային վերահսկողության ուղղությամբ իրականացվող կարևոր բարեփոխումները։ Բացի այդ, նա նշել է, որ Վրաստանի ֆինանսական համակարգը երկրի ամենակայուն և զարգացած ոլորտներից մեկն է, որը զգալի ներդրում ունի տնտեսության առաջընթացի գործում։
«Մենք սկսել ենք հանդիպումներ ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ։ Ազգային բանկի խնդիրն է նպաստել ֆինանսական հատվածի ֆինանսական կայունությանն ու թափանցիկությանը, ինչպես նաև պաշտպանել սպառողների և ներդրողների իրավունքները։ Այս խնդիրների իրականացման համար Ազգային բանկը նպաստում է ֆինանսական համակարգի կայուն և արդյունավետ գործունեությանը և մրցակցային միջավայրի ձևավորմանը: Հարկ է նշել, որ բանկային վերահսկողության և կարգավորման մեր չափանիշները հիմնված են լավագույն միջազգային փորձի վրա: Ֆինանսական հատվածը զարգացած է և կայուն՝ շնորհիվ Ազգային բանկի ժամանակին և հետևողական կարգավորման»,- ասաց Նաթիա Թուրնավան։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունը։