Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան «Թբիլիսիի մետաքսի ճանապարհի ֆորումի» B2B հանդիպումների շրջանակներում հանդիպել է Տաջիկստանի Ազգային բանկի նախագահ Հոկիմ Խոլիկզոդայի հետ։
Կողմերը քննարկել են Վրաստանի և Տաջիկստանի Հանրապետության ազգային բանկերի միջև համագործակցության 10-ամյա փորձը և հետագա համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը որոշվել է, որ առաջիկայում հուշագիր կստորագրվի Վրաստանի և Տաջիկստանի կենտրոնական բանկերի միջև համագործակցության մասին։
Նշենք, որ Տաջիկստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները հաճախ էին այցելում Վրաստանի Ազգային բանկ՝ հաջող բարեփոխումներին ծանոթանալու և իրենց փորձը կիսելու նպատակով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունը։