Նաթիա Թուրնավան հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային մենեջերի հետ
Ազգային բանկի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նաթիա Թուրնավան հանդիպել է Հարավային Կովկասում IFC – Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային մենեջեր Իվանա Ֆերնանդես Դուարտեի հետ:
Ներածական հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
Միջազգային ֆինանսական կորպորացիայի աջակցությամբ Վրաստանի Ազգային բանկը սկսեց մշակել կայուն ֆինանսավորման շրջանակ և 2019 թվականի ապրիլին հրապարակեց Վրաստանի կայուն ֆինանսավորման ուղեցույցը:
«Վրաստանի Ազգային բանկը սերտ համագործակցություն ունի Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ։ Դա հաստատում են մի շարք համատեղ հաջողված նախագծերը»,- նշել է Նաթիա Թուրնավան։