Նաթիա Թուրնավան հանդիպել է Ջեյ Փի Մորգան-ի փոխնախագահի հետ
Նաթիա Թուրնավան հանդիպել է Ջեյ Փի Մորգան-ի փոխնախագահի հետ

 

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) 57-րդ տարեկան ժողովների շրջանակում Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան հանդիպել է Ջեյ Փի Մորգան-ի փոխնախագահ Դանիել Զելիկովի հետ։

Հանդիպմանը շոշափվել է Վրաստանի Ազգային բանկի և JP Morgan-ի երկարաժամկետ համագործակցությունը։ Ուշադրություն է դարձվել առաջիկա համագործակցության հեռանկարներին՝ ինչպես միջազգային պահուստների կառավարման, այնպես էլ տեղական շուկաների զարգացման ուղղությամբ։

Կողմերն անդրադարձել են նաև ներկա տնտեսական իրավիճակին և համաշխարհային մարտահրավերներին։

Ինչպես հանդիպմանը նշել է Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարը, Վրաստանի ֆինանսական համակարգի համար կարևոր է համագործակցությունն այնպիսի խոշոր ֆինանսական հաստատության հետ, ինչպիսին Ջեյ Փի Մորգանն է։

Ջեյ Փի Մորգան-ը ներդրումային բանկային, առևտրային բանկային, ֆինանսական գործարքների մշակման և ակտիվների կառավարման ոլորտում աշխարհի առաջատար ֆինանսական հաստատությունն է։ Ընկերությունը սպասարկում է խոշոր ֆինանսական կորպորացիաների և անհատների ավելի քան 100 երկրներում: