Նաթիա Թուրնավան հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավարի հետ
Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան և փոխնախագահ Արչիլ Մեստվիրիշվիլին հանդիպել են Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար Ջիհադ Ազուրի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի տնտեսական իրավիճակին և առկա մարտահրավերներին։ Նաթիա Թուրնավան Ջիհադ Ազուրին տեղեկացրել է Վրաստանի մակրոտնտեսական միտումների և Ազգային բանկի բարեփոխումների մասին։ Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ Վրաստանի տնտեսական ծրագրի առաջընթացին։ Նշվել է, որ ծրագիրը նպաստում է Վրաստանում մակրոտնտեսական կայունության ամրապնդմանը։ Ուշադրություն է դարձվել Վրաստանի ֆինանսական հատվածի կայունության ապահովման գործում Ազգային բանկի դերին։
Այցի շրջանակներում Նաթիա Թուրնավան մասնակցել է Հայաստանի ազգային արժույթի՝ դրամի 30-ամյակի միջոցառմանը։ Բարձր մակարդակի սիմպոզիումը կազմակերպել էին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Դիլիջանի «Բրեթոն Վուդս կոմիտեն»։ Ազգային բանկի նախագահի պաշտոնակատարը ճանաչողական հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի և Ուզբեկստանի կենտրոնական բանկերի կառավարիչների հետ։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունը։