Նաթիա Թուրնավան Ֆրանկֆուրտում հանդիպում է ֆինանսական հատվածի ներկայացուցիչների հետ
Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավան և փոխնախագահ Պապունա Լեժավան աշխատանքային այցով Ֆրանկֆուրտում են։
Այցի շրջանակներում Նաթիա Թուրնավան և Պապունա Լեժավան հանդիպել են «Deutsche Bank»-ի, «Procredit Holding»-ի և «Finance in Motion»-ի ներկայացուցիչների հետ։
«Միջազգային ֆինանսական հաստատությունները կարեւոր դեր են խաղում անցումային շրջանում Վրաստանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։ Այցի ընթացքում հանգամանորեն խոսեցինք Ազգային բանկի վարած քաղաքականության մասին, որն ուղղված է երկրի տնտեսական զարգացմանն ու ֆինանսական կայունությանը։ Միևնույն ժամանակ, մենք կենտրոնացել ենք միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի և ապագա հեռանկարների վրա»,- ասաց Նաթիա Թուրնավան։