Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, Գուրիայի շրջանում պետական ներկայացուցիչ Գիորգի Ուրուշաձեի և խորհրդարանի փոխնախագահ Արչիլ Թալակվաձեի հետ այցելել են Օզուրգեթիի քաղաքապետարանի ջինսերի կարի արտադրամաս:
Ջինսերի կարի արտադրամասի սեփականատեր «Ozurgeti Denim» ընկերությանը մի քանի տարի առաջ սիմվոլիկ գնով հողատարածք տրվեց «Արտադրիր Վրաստանում» ծրագրի անշարժ գույքի փոխանցման բաղադրիչի շրջանակներում: Ընկերությունն այժմ արտադրում է այնպիսի հայտնի ապրանքանիշերի արտադրանք, ինչպիսիք են URBAN, PIECES, GINA TRICOT, LIU JO, NOISY MAY, VERO MODA, GEORGE, VERO MODA-CURVE, NEW LOOK, ONLY, CUBUS: Օզուրգեթիում արտադրված արտադրանքը արտահանվում է Եվրոպա:
Նաթիա Թուրնավայի խոսքով, ներդրողը լիովին վերականգնել է տարիներ առաջ ավերված վայրը, որտեղ այսօր գտնվում է ձեռնարկությունը:
«Այսօր ձեռնարկությունում աշխատում է 150 տեղացի բնակիչ, այդ թվում` հիմնականում կանայք: Այս մարդկանց պատրաստած արտադրանքը արտահանվում է եվրոպական տարբեր երկրներ: Ուրախ եմ, որ այս մարդիկ իրենց անխոնջ աշխատանքով նպաստում են մեր երկրի արտահանման ներուժի հզորացմանը: Ընկերությունը ցանկություն ունի ընդլայնվելու, և մենք շարունակելու ենք նրանց կողքին լինել: Ահա թե ինչի համար են մեր նոր ծրագրերը, որոնց մասին մենք վերջերս հայտարարեցինք և որոնք արդեն մեկնարկել են: Դրանք արտահանման բնագավառների եւ տեղական վրացական արտադրության խթանման ծրագրեր են: Մենք մշտապես կօգնենք մարզերի ներդրողներին նման ծրագրեր իրականացնել, քանի որ առաջին հերթին դա մեր բնակչության զբաղվածությունն է»,- ասաց Նաթիա Թուրնավան: