Նաթիա Թուրնավան՝ Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման մասին. Վրաստանը, մեր ֆինանսական համակարգը և Ազգային բանկը հավատարիմ են մնում միջազգային պարտավորություններին
Նաթիա Թուրնավան՝ Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման մասին. Վրաստանը, մեր ֆինանսական համակարգը և Ազգային բանկը հավատարիմ են մնում միջազգային պարտավորություններին

Վրաստանը, մեր ֆինանսական համակարգը և Ազգային բանկը հավատարիմ են մնում միջազգային պարտավորություններին,- այս մասին հայտարարել է Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նատիա Թուրնավան՝ Գերմանիայի դեսպան Պիտեր Ֆիշերի հետ հանդիպումից հետո։

Նրա խոսքով, հանդիպմանը խոսվել է պատժամիջոցների կիրարկման կանոնում Ազգային բանկի կողմից կատարված փոփոխությունների մասին։

Ինչպես նշել է Թուրնավան, Վրաստանի Ազգային բանկը հետևում է միջազգային փորձին։

«Գերմանիայի դեսպանի եւ նրա գործընկերների հետ հանդիպմանը մենք քննարկել ենք համատեղ նախագծեր։ Մենք երկար ժամանակ համագործակցում ենք Գերմանիայի Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, գերմանական տարբեր ֆինանսական հաստատությունների հետ։ Մենք նշեցինք, որ շատ շնորհակալ ենք Գերմանիայի կառավարությունից և Գերմանիայի ֆինանսական հատվածից ստացած աջակցության և համագործակցության համար։ Խոսեցինք նաև այն փոփոխությունների մասին, որոնք Վրաստանի Ազգային բանկը իրականացրել է պատժամիջոցների կիրառման կանոններում և տարբեր ընթացակարգեր սահմանել Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։ Մենք հստակ նշել ենք, որ Վրաստանը, մեր ֆինանսական համակարգը, Ազգային բանկը, մենք հավատարիմ ենք մնում մեր միջազգային պարտավորություններին»,- ասաց Նաթիա Թուրնավան։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային բանկի մամուլի ծառայությունը։