Նաթիա Թուրնավա. ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ժամանակավորապես կասեցված ծրագիրը պետք է հնարավորինս արագ վերականգնվի
Նաթիա Թուրնավա. ԵՄ դեսպանի հետ հանդիպմանը նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ժամանակավորապես կասեցված ծրագիրը պետք է հնարավորինս արագ վերականգնվի

Վրաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնակատար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է եղել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությանը։

Թուրնավայի խոսքով, հանդիպմանը նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ժամանակավորապես կասեցված ծրագիրը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։

«Հանդիպման ժամանակ մենք խոսեցինք Վրաստանի մակրոտնտեսական կայունության կարևորության, այս փուլում առկա մարտահրավերների մասին։ Կարևոր հարցերից մեկը վերաբերում էր Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համագործակցությանը։ Նշվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ժամանակավորապես կասեցված ծրագիրը պետք է հնարավորինս արագ վերականգնվի»,- ասել է Նաթիա Թուրնավան։