Նաթիա Թուրնավա - Շնորհակալություն «Վրաստանի փոստ»-ի անձնակազմին, այսպիսի կարևոր պահին երկրի և համաքաղաքացիների կողքին կանգնելու համար
Նաթիա Թուրնավա - Շնորհակալություն «Վրաստանի փոստ»-ի անձնակազմին, այսպիսի կարևոր պահին երկրի և համաքաղաքացիների կողքին կանգնելու համար

Նաթիա Թուրնավա – Շնորհակալություն «Վրաստանի փոստ»-ի անձնակազմին, այսպիսի կարևոր պահին երկրի և համաքաղաքացիների կողքին կանգնելու համար, – ասաց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրտավան:

Նախարարի խոսքով, կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած իրադարձությունների պատճառով, «Վրաստանի փոստ»-ը, որպես սոցիալական բարձր պատասխանատվությամբ ընկերություն, կարողացավ ամենակարճ ժամանակահատվածում ձեռնարկել անվտանգության բարձր մակարդակի միջոցառումներ՝ վիրուսի տարածումը կանխելու համար:

«Ընկերությունն ապահովում է տնային առաքում՝ առանց հասցեատիրոջ հետ անմիջական շփման, ինչը շատ կարևոր է վիրուսի տարածման կանխարգելման համար:
Այսօր «Վրաստանի փոստ»-ի շուրջ 1500 աշխատակիցներ շարունակում են աշխատել կրկնակի ջանքերով՝ մեր երկրի քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար»,- ասաց էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը:

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, «Վրաստանի փոստ»-ը դեղամիջոցներ և դիմակներ է մատակարարում 70-ից բարձր տարիք ունեցող քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիներին (80 000 մարդ), որոնք գտնվում են բարձր ռիսկի խմբում:

Բացի այդ, փոստային սուրհանդակները դիմակներով են ապահովում 70 տարեկանից բարձր միայնակ թոշակառուներին (41,000 մարդ) և շաքարային դիաբետով հիվանդ, մինչև 18 տարեկան երեխաներին և դեռահասներին՝ գլյուկոմետրերի թեստ-ձողերով և դիմակներով (մինչև 1200 մարդ):

«Վրաստանի փոստ»-ը աշխատակիցներին ապահովում է համապատասխան պաշտպանիչ միջոցներով. ախտահանիչ լուծույթներ, ձեռնոցներ, դիմակներ և պաշտպանիչ վահաններ:

Տեղեկատվությունը տարածել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: