Նաթիա Թուրնավա. Կոչ ենք անում «Անակլիայի զարգացման կոնսորցիումին», կենտրոնանա պարտականությունների կատարման վրա, որպեսզի Անակլիայի նավահանգստի շինարարությունն անհապաղ սկսվի
Կառավարության կողմից բազմիցս նշվել է, որ Անակլիայի նավահանգիստը ռազմավարակական նշանակության օբյեկտ է,- այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, նախագիծն աննախադեպ աջակցություն ունի իշխանության կողմից
«Այս նախագիծն ունի աննախադեպ աջակցություն իշխանության կողմից, սկսած 300 միլիոն լարի արժողությամբ ենթակառուցվածքով, ավարտված 70 միլիոն լարիի հող գնելով և 100 միլիոն դոլլար հավելյալ ֆինանսավորմամբ, ինչպես նաև լիարժեք իրավաբանական աջակցություն»,- նշել է նախարարը:
Նաթիա Թուրնավայի, խոսքով, նախագծին աջակցելու համար կառավարությունն ակտիվ աշխատում է, այդ թվում՝ միջազգային բանկերի հետ: