Նաթիա Թուրնավա. Կադրային որոշում կայացնում է ոչ թե մամուլը, այլ՝ վարչապետը, մենք դեռ չենք պատրաստվում հեռանալ և աշխատում ենք ձեզ համար
Նաթիա Թուրնավա. Կադրային որոշում կայացնում է ոչ թե մամուլը, այլ՝ վարչապետը, մենք դեռ չենք պատրաստվում հեռանալ և աշխատում ենք ձեզ համար

Առաջին անգամ եմ լսում, դեռևս չեմ ստացել նման ազդանշան,- այսպես է պատասխանել էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան՝ հավանական հրաժարանի մասին հնչեցված հարցին:

Նախարարի խոսքով, կառավարության այժմյան կազմը դեռ չի պատրաստվում հեռանալ և աշխատում է ժողովրդի համար:

«Այդ ի՞նչ եք ասում: Առաջին անգամ եմ լսում, անպայման կստուգեմ: Իհարկե, չեմ հաստատում, քանի որ այդ որոշումը կայացնում է ոչ թե մամուլը, այլ՝ վարչապետը և դեռևս նման ազդանշան չեմ ստացել: Երբևէ բոլորս կհեռանանք և վստահ եմ, կգան մեզանից լավ մարդիկ, սակայն դեռ չենք պատրաստվում և աշխատում ենք ձեզ և բոլորի համար»,- հայտարարել է Նաթիա Թուրնավան: